Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում այսօր մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ժորժ Եղիկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Գյումրեցի մարզիկը, որ նախնական հայտով երկամարտում պատվիրել էր երկրորդ արդյունքը (250 կգ)՝ հինգով պակաս վրացի Իրակլի Գաբրիշիձեից, այդուհանդերձ ոչ միայն հաղթեց գլխավոր մրցակցին, այլեւ մեկ կիլոգրամով գերազանցեց իր հայտը:
Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները եւ 113 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալը՝ չորս կիլոգրամով առաջատարի դերը զիջելով Գաբրիշիձեին: Սակայն հայ մարզիկն իրեն անհամեմատ ավելի վստահ էր զգում հրումում; Հաջող կատարած 134 կգ մեկնարկային մոտեցումից հետո, Ժորժը երկրորդում սանձեց նաեւ 138 կգ-ն՝ վրացուն զրկելով պատվո պատվանդանի 1-ին աստիճանին կանգնելու եզազներից, ու երկմարտի 251 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը՝ միաժամանակ մեկ կիլոգրամով գերազանցելով իր նախնական պատվերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ