Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում հանքարդյունաբերությունից բացի հնարավոր է զարգացնել այլ ոլորտներ եւս

Օգոստոս 29,2012 21:08

Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում «Սոցիալական երկխոսությունը եւ  տարածքային զարգացման հիմնախնդիրները Սյունիքի մարզում» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին մարզի տարբեր տարածաշրջանների արհմիության ներկայացուցիչներ, գործատուներ, բուհերի, քոլեջների ներկայացուցիչներ եւ այլն:

Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` արդեն երեք տարի է Հայաստանում զարգանում է սոցիալական գործընկերության ինստիտուտը` կառավարությունը, գործատուների միությունը եւ արհմիությունների կոնֆեդերացիան հանդես են գալիս որպես գործընկերներ, ունեն ստորագրված կոլեկտիվ պայմանագիր, որը ազգային մակարդակով կանոնակարգում է հարաբերությունը գործընկերների մեջ: Բայց կարիք կա, որ այն տարածվի մարզերում եւ սա թվով երկրորդ կոնֆերանսն է հանրապետությունում` մայիսին Լոռիում անցկացված կոնֆերանսից հետո:

Սյունիքում կոնֆերանսի կազմակերպումը պայմանավորված էր մարզում առկա մի շարք խնդիրներով` այդ թվում զբաղվածության ոլորտում, եռակողմ հարաբերությունների բացակայությամբ, նաեւ շատ համայնքներում  գործատուների միջեւ ծանոթության կապի  բացակայությամբ: «Որոշեցինք կոնֆերանսը Սյունիքում անցկացնել, քանի որ մենք նաեւ ուսումնասիրել էին վիճակագրությունը եւ ազգային վիճակագրական տվյալներով` Սյունիքը նույնպես բավականին խնդիրներ ունի ու կարիք ունի  զարգացման: Որպես որոշակիորեն հանքարդյունաբերական  կենտրոն համարվող մարզ, այստեղ  կարեւոր է նաեւ աշխատանքի պաշտպանությունը, կա հանքարդյունաբերություն եւ ռիսկային վիճակներ», – ասաց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը եւ նշեց, որ իրենց կողմից փորձ է արվելու մարզում խթանել զբաղվածությունը, գործարարության զարգացումը, ինչպես նաեւ գործընկերներով   համակարգված որոշումների կայացմանը:

Կոնֆերանսի ժամանակ խոսվեց մարզի հիմնախնդիրների, սոցիալ-տնտեսական  վիճակի,  մարզում իրատեսական համարվող զարգացման ծրագրերի եւ դրանց հետ կապված առաջարկությունների մասին:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ երկու միջազգային փորձագետներ Ժան-Մարի Ստանդաերտն ու Հենրի Զիմմերմանը, որոնք ներկայացրեցին եվրոպական լավագույն փորձը սոցիալական երկխոսության բնագավառում ու զարգացումները գործատուների միությունների հետ:

Կոնֆերանսի կազմակերպչի կարծիքով` Սյունիքում մեծ պոտենցիալ կա զարգացնելու տուրիզմը, քանի որ հարավային մարզն ունի գրավիչ բնություն, պատմամշակութային հուշարձանների հարուստ ժառանգություն, բացի այդ` զարգացման ծրագրերից են նաեւ կաթի վերամշակման, անասնաահական ֆերմաների զարգամցման, ջրեղենի ու պահածոների արտադրությունները:

«Մենք նաեւ խթանելու ենք եւ  կողմ ենք լինելու փոքր, անհատական, ընտանեկան բիզնեսի զարգացմանը` որպես զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի համար կարեւոր պայման, նպաստելու ենք փոքր արտադրությունների զարգացմանը: Բայց մենք ադ հարցին ուզում են զգուշորեն վերաբերվել, որպեսզի հանքարդյունաբերության հետեւանքները բացասական չլինեն նման արտադրությունների համար, սննդի անվտանգության պահանջները պետք է  ապահովված լինեն: Եթե կարիքը լինի մենք պատրաստ ենք միջազգային լաբորատորիաներում  ստուգել պրոդուկտները կամ նույնիսկ նմուշները, որպեսզի անհրաժետության դեպքում օգնենք խնդրի ճիշտ կանոնակարգմանը», –  հավելեց Գագիկ Մակարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031