Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը հիասթափեցնում է վատատեսներին. «Բյուջեի կատարման տապալում չի լինի»

Օգոստոս 29,2012 18:51

«…Բյուջեն կատարվում է սահուն կերպով, բյուջեի եկամուտների հարկային հատվածը  նույնպես ընթանում է ըստ ծրագրածի, ինչը ենթադրում է, որ հարկային եկամուտների  թերակատարման մասին խոսակցություն­ները չեն համապա­տասխանում իրականությանը»,-ասված է Ֆինանսների նախարարության Aravot.am-ին այսօր  ուղարկած հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի, հարկային եկամուտները կատարվել են համապատասխան ծրագրի, եւ որեւէ թերակատարում չի արձանագրվել:         Ֆիննախի տվյալներով, 2012թ հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 476.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են 9-ամսյա ծրագրի 75.9% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 7.1%‑ով կամ 31.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: «Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվում է ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշում, որտեղ հստակորեն սահմանվում են բյուջեի համամասնությունները: Համաձայն 2011թ դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի 2012թ պետական բյուջեի եկամուտները սահմանվել են ինչպես միշտ եռամսյակային` աճողական համա­մասնությամբ: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտները տարվա կտրվածքով աճողական դինամիկա ունեն, եւ յուրաքանչյուր հաջորդ եռամսյակի համար, ըստ ծրագրի, նախատեսվում են ավելի շատ հարկային մուտքեր: Մինչ այս ժամանակահատվածը բյուջեի եկամուտների հավաքագրումը կատարվել է, եւ առկա տնտեսական աճի պայմաններում տարեկան պլանի չկատարման որեւէ ազդակ չկա:

Ցավում ենք հիասթափեցնել բոլոր վատատեսական կանխատեսումների հեղինակներին, որոնք արդեն շուրջ 8 ամիս ցանկանում են ըմբոշխնել բյուջեի կատարման տապալումը»,-ասված է ֆիննախի հաղորդագրությունում:

«Առավոտ»

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031