Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրություններին «Առավոտի» թղթակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար քրգործ չհարուցեցին

Օգոստոս 29,2012 17:55

Երեկ «Առավոտ»-ը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Ա. Գասպարյանի ստորագրությամբ ստացել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի լրագրող՝ Նելլի Բաբայանի` մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության որոշումը: Ոստիկանությունը որոշել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:

Նշենք, որ ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամասում մի երիտասարդ խոչընդոտել էր Նելլի Բաբայանի լրագրողական գործունեությանը՝ թույլ չտալով տեսանկարահանում կատարել, ինչի մասին Aravot.am կայքում հրապարակում էր տեղադրվել: Նշված հրապարակման առիթով պարզաբանումներ ստանալու համար էլ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ՝ Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ոստիկանություն։ Իր հրապարակման կապակցությամբ լրագրող Նելլի Բաբայանը ոստիկանությանը բացատրություն էր տվել:

«Առավոտ»-ին ուղարկած իր որոշումը ՀՀ ոստիկանությունն այսպես էր հիմնավորել. «Այսպիսով, նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ լրագրող Ն. Բաբայանի եւ նրա նշած՝ գործով չպարզված անձի միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, քանի որ հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում «…զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար.։ Մինչդեռ, տվյալ դեպքում անհայտ անձը սկզբում չի գիտակցել Ն.Բաբայանի՝ լրագրող լինելու հանգամանքը, իսկ երբ տեղեկացել է՝ անմիջապես վերադարձրել է հեռախոսը եւ հեռացել, ուստի եւ նրա արարքում բացակայում է տվյալ հանցակազմին բնորոշ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերի հատկանիշները։

Նկատի ունենալով, որ անհայտ անձի արարքում բացակայում է հանցակազմը, ուստի ելնելով վերոգրյալից, եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 57, 181 եւ ՀՀ քր. դատ օր-ի 185 հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ ոստիկանության շտաբից ստացված թիվ 10/3-2-1988 գրության առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քր.դատ օր-ի 35 հոդ 1-ին մասի, 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

2. Որոշման պատճեն ուղարկել՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ն. Բաբայանին, միաժամանակ նրան պարզաբանելով այն բողոքարկելու նրա իրավունքն ու բողոքարկման կարգը։

3.Որոշման պատճեն ուղարկել՝ ՀՀ ոստիկանության շտաբ։ 4. Նախապատրաստված նյութերը եւ որոշման պատճեն ուղարկել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին՝ օրինականությունը ստուգելու համար»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031