Իրանական «Առան» լրատվական գործակալությունը, օգոստոսի 27-ին, հենվելով թուրքական աղբյուրների տեղեկացնում է, որ «Ադրբեջանը ընդառաջելով Անկարայի առաջարկին 500 հազար եվրո է օժանդակել Սիրիայի ապստամբներին»:
«Առան-նյուզ»-ի համաձայն. Թուրք պետական այրերը «սիրահայերին Ղարաբաղ տեղափոխելու ենթադրյալ հայկական ծրագրին» ի պատասխան Բաքվի իշխանավորներին համոզել են ֆինանսապես օժանդակել Բաշար Ասադի հակառակորդներին:
Ըստ աղբյուրի Բաքվի նախապայմանը եղել է օժանդակության գաղտնի մնալը, որի պատճառով էլ դա փոխանցվել է Թուրքիայի միջնորդությամբ:
Հիշեցնենք, ադրբեջանական մամուլը վերջին շաբաթներում անընդհատ խոսում էր «Հայաստանի կողմից սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու» ենթադրյալ ծրագրի մասին:
Կարդացեք նաև
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան