Գյումրում կրակոցներով ուղղորդված միջադեպի նախօրեին՝ կիրակի օրը Գյումրիում մոմավառություն եւ երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ ապրիլի 12-ին սպանված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա, 27-ամյա Կարեն Եսայանի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրին երթի մասնակիցները, որոնք հիմնականում սպանվածի ընկերներն են եղել:
Մասնակցե՞լ է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն այդ երթին, թե ոչ, հայտնի չէ:
Երթի մասնակիցները պահանջել են սպանության բացահայտում՝ բողոքելով, որ արդեն 4 ամիս է անցել, սակայն « սպանության պատվիրատուները», ըստ նրանց չեն բացահայտվել: Հիշեցնենք, որ դեպքից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ սպանության դրդապատճառները քաղաքական են՝ ակնարկելով ԲՀԿ-ականներին: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:
Երթի մասնակիցներն ու սպանված Կարեն Եսայանի հարազատները եկեղեցուց գնացել են դեպքի վայր եւ ծաղկեպսակ դրել Կարենի հիշատակին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ