Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Փաստինֆո»