Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրող կողմը պետք է կարդար իր մեղադրական ճառը: Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակ էր գնացել:
Նախորդ դատական նիստին դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին, սակայն, քանի որ մեղադրող կողմը դեռ իր ճառը չէր պատրաստել, դատական նիստը հետաձգվել էր:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 25 -ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանները բերման էին ենթարկել Վ.Գասպարիին, նրան հետագայում մեղադրելով հասարակական կարգը, հասարակական հանգիստը խանգարելու եւ խուլիգանության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ