Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե բարակ, երկար ոտքեր ու վիզ չունենք, ի՞նչ անենք` գնանք գերեզմանոցո՞ւմ հերթագրվենք»

Օգոստոս 29,2012 16:33

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին թվով 32 գործատուներ ու առաջարկում էին մոտ 200 աշխատատեղ:

Ամենապահանջվածը փրկարարի, հրշեջի ու նաև ջրմուղագործի մասնագիտությունն էր:

Ամենաշատ հայտեր ներկայացրել էին Արտակարգ իրավիճակների վարչությունն ու «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ամբողջ Գյումրին տոնավաճառում էր, թե երիտասարդները և թե տարեցները աշխատանք փնտրող էին:

Մեզ հետ զրույցում բարձրագույն կրթություն ունեցող, միջին տարիքի մի կին դժգոհեց. «Բավականին լայն շրջանակ է առաջարկվում, բայց հենց մոտենում ես, տարիքդ տեսնելով՝ էլ լսել չեն ուզում: Դա շատ վատ բան է, տարիքային շատ սահմանափակում կա` մինչև 30 տարեկան, բայց մենք թոշակավորվելու ենք 63 տարեկանից, բա սա անելու բա՞ն է, մնացած 33 տարին մարդիկ պիտի օդով սնվե՞ն, թե՞ գնան միանգամից գերեզմանները հերթագրվեն: Ես իմ տարիքի համար ոչինչ չգտա էստեղ, էսօր իրանք ուզում են բարակ, երկար ոտքերով, երկար վզերով գեղեցկուհիներ: Ասա՝ գեղեցկուհիներն էստեղ ի՞նչ գործ ունեն, գեղեցկուհիներն իրենց տեղն ունեն, բնությունն իրենց արդեն իսկ օժտել է հնարավորություններով, այնպես որ, թող խելքները գլուխները հավաքեն ու երկիրը չդատարկեն»:

Մանրամասներն ընթերցեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031