Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Առողջապահության նախարարությունից Lragir.am-ին տեղեկացրին, որ այսօր արդեն Տեր-Գրիգորյանի ազատման հրամանը տրվել է, և նա այլևս չի հաճախում աշխատանքի, չի մասնակցել նաև այսօր նախարարությունում կայացած խորհրդակցությանը:
Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Արա Տեր-Գրիգորյանի հրաժարականը կապված է օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ոլորտի հասցեին հնչեցրած քաննդատության հետ: Սակայն Տեր-Գրիգորյանը հրաժարականի դիմում գրելիս՝ որևէ կերպ չի մեկնաբանել իր այդքայլրը, բացատրություններ չի տվել:
Արա Տեր-Գրիգորյանը այս ոլորտի «երկարակյաց» կադրերից էր, նա պետական առողջապահական գործակալությունը ղեկավարում էր ավելի քան 10 տարի: Եվ չնայած տարբեր տարիներին ոլորտում հայտնաբերված տարբեր չարաշահումներին, նա շարունակում էր պաշոտնավարել:
Հիշեցնենք, որ պետական առողջապահական գործակալությունն է իրականացվում պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից պետպատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը:
lragir.am