Բուլղարիայի Պրիմոսկո քաղաքում անցկացված վոլեյբոլի պատանեկան միջազգային ութերորդ մրցաշարից Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է երրորդ մրցանակային տեղով:
Մեր տղաները ենթախմբում տարել են 3 հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ երկրորդ տեղով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել: Իսկ այստեղ 3:0 հաշվով առավելության հասնելով Էստոնիայի իր հասակակիցների նկատմամբ` Հայաստանի հավաքականը դարձել է երրորդ մրցանակակիր:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվել է մեր թիմի ավագ Աշոտ Բալաբեկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ