Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնն այժմ զբաղեցնում է Գայանե Գասպարյանը: Նա անգլերեն լեզվի մասնագետ է և 10 տարի շարունակ աշխատել է որպես պրոռեկտոր: Ինչպես հայտնի է, բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին: Ուստի Aravot.am-ը Ս. Զոլյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ըստ նրա՝ Գ. Գասպարյանն արժանի՞ էր ռեկտորի պաշտոնին: Պարոն Զոլյանը պատասխանեց. «Պարոն Աշոտյանն ունի մի ունակություն՝ պաշտոնի նշանակել անձանց, ովքեր ավելի ցածր են թե′ գիտելիքներով, թե′ բարոյական հատկանիշներով, կամ էլ դարձնել մարդկանց այդ տեսակի: Որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, ուղղակի ասում եմ, որ դա պարոն Աշոտյանի կադրային քաղաքականությունն է»:
Մեր մյուս հարցին՝ պարոն Զոլյանն աշխատելով Գ. Գասպարյանի հետ՝ արդյոք նրա վարչական հմտությունները բավարար համարո՞ւմ է ռեկտորի պաշտոնում աշխատելու համար: Նա պատասխանեց. «Եթե լավ աշխատեր, կաշխատեր իր պաշտոնում, բայց չկարողացավ աշխատել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ