Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Օգոստոս 29,2012 15:32

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պատճառը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք» և ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Քվերակության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին…» դրույթների հակասությունն է:

Այսինքն ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը:

Այսպիսով մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Նշված հակասությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով էլ խմբակցությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել