«Հրապարակայնորեն հայտարարում եմ՝ Հայաստանի դատարանում այսպես կոչված դատավորը հանդիսանում է քրեական օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակ: Թող որոշեն, թե ում է վերաբերում դա: Իրենք հանդիսանում են դրանց սպասարկող, նրանց կեղտը մաքրողները: Իրենք ակնհայտորեն կատարում են հանցագործություն՝ ՀՀ Սահմանադրության, արդարադատության նկատմամբ՝ հերթական անգամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ քիչ առաջ հրապարակված վճռի առնչությամբ:
Նրա խոսքերով՝ «Իմ նպատակն է ֆիքսել, որ սնանկ է Հայաստանի դատարանը՝ իր դատավորներով, բոլորը հանցագործներ են նման վճիռ կայացնողների հետ համաձայն կողմերը»:
Aravot.am-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ եք վճիռը բողոքարկել՝ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Բնականաբար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև