Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը իր տեղերը ՀՀԿ-ին չի տվել

Օգոստոս 29,2012 14:46

Սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի տվել ՀՀԿ ներկայացուցիչներին: Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթևոսյանը:

«Նման բան չի կարող լինել, ոնց եք պատկերացնում, որ ՀԱԿ-ը իր տեղերը ՀՀԿ-ին տա։ Խոսքը ընդամենը հանձնաժողովի տեղերի այն մասի մասին է, որը ՀԱԿ-ը չի կարողացել համալրել: Ընտրատարածքային հանձնաժողովն էլ օրենքով իրավասու է նշանակումներ անել, թե ում կնշանակի՝ դա ՀԱԿ-ի գործը չի: ՀԱԿ-ը Կապանում համալրել է իր տեղերը այնքանով, որքանով ունեցել է լիցենզավորված համակիրներ: Այնտեղ, որտեղ վիճակահանությամբ հանձնաժողովի փոխնախագահը պետք է ՀԱԿ-ից լիներ, ՀԱԿ-ը համալրել է»,-ասաց Դավիթ Մաթևոսյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել