Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի դեմ Սաքունցի հայցը մերժվեց

Օգոստոս 29,2012 14:36

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանը հրապարակեց Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով վճիռը: Նա մերժեց հայցը՝ դատական ծախսերի հարցն էլ համարելով լուծված: Ըստ գործի, հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում՝ Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 1 լումա:
Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր՝ «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»: Այս խոսքերն էլ հիմք են հանդիսացել Արթուր Սաքունցի հայցադիմումի համար:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031