Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմանային, կկանխեին»

Օգոստոս 29,2012 13:44

Մի քանի օր է՝ Գյումրու տարբեր թաղերում բառի իսկական իմաստով զինված ապստամբություններ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են կրակոցներով, թունդ հայհոյանքներով, մարդկանց դիվահար անելով: Բանն այն է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, ըմբոստանալով իշխանություններին ու չհանդուրժելով իր հոր մոտալուտ գահընկեց լինելը, պատերազմ է հայտարարել քաղաքապետի իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ. հավաքելով իր շրջապատին՝ նրանց վրա կռիվ է գնում ու ռազբորկաներ հրահրում: «Առավոտը» Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց՝ ինչո՞ւ ոստիկանությունը նախապես չի կանխում այս գործողությունները, ինչքա՞ն կարող է Գյումրիում շարունակվել այս լարված վիճակը, չէ՞ որ դուք՝ որպես մարզի ղեկավար, մեզ առանց միջադեպերի ընտրարշավ էիք խոստանում: «Գիտեք ինչ, եթե ոստիկանությունը ունենար ինֆորմացիա, որ ինչ-որ հանցագործություն է նախապատրաստվում, դա այլ հարց է, ոստիկանության համակարգում նման մոտեցում կա՝ կանխել: Չեմ կարծում, որ նրանք իմացել են, որ ինչ-որ տեղ կարող է միջադեպ լինել, եթե իմանային, կկանխեին»,- վստահեցնում է նախկին ոստիկանապետը:

Կարդացեք նաեւ՝

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել