Այսօր Ստամբուլում շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տուրի օրն է:
Երեկ տղաների եւ աղջիկների թիմերում գրանցված մեկական անակնկալ պարտություններից հետո մարզիչներ Արշակ Պետրոսյանն ու Արթուր Չիբուխչյանը որոշել են Սերգեյ Մովսիսյանին եւ Լիլիթ Գալոյանին հանգստանալու եւ մարտական տրամադրությունը վերականգնելու հնարավորություն տալ:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2-րդ տուրում հանդիպում է Բանգլադեշի թիմի հետ: Ըստ խաղատախտակների զույգերը կազմել են:
Կարդացեք նաև
Լեւոն Արոնյան-Զիաուր Ռահման
Վլադիմիր Հակոբյան-Ալ Ռակիբ Աբդուլլա
Գաբրիել Սարգսյաn- Էնամուլ Հոսեյն
Տիգրան Լ. Պետրոսյան-Նիազ Մուրշեդ
Ասել, թե մեր տղաներին այսօր հեշտ հաղթանակ է սպասվում, ճիշտ չի լինի, քանի որ մրցակից թիմի հայտավորված բոլոր չորս շախմատիստներն էլ գրոսմայստերի կոչում են կրում:
Մեր աղջիկների մրցակիցն այսօր Շվեյցարիայի հավաքականն է, որը Հայաստանի քառյակի դեմ հանել է հետեւյալ շախմատիստուհիներին:
Էլինա Դանիելյան-Բարբարա Հանդ
Լիլիթ Մկրտչյան-Մոնիկա Սեպս
Մարիա Կուրսովա-Քամիլ Դե Սերուքս
Աննա Հայրապետյան- Լաուրա Ստոերի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ