Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի այս ընտրություններում»

Օգոստոս 29,2012 12:38

Հատված քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ հարցազրույցից:

  -Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ձեզ, կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։
-Լեւոն Տեր-Պետրոսյանը պրագմատիկ գործիչ է, կարողանում է գնահատել իր հնարավորությունները, հասկանում է, որ չունի այլեւս այն զանգվածային աջակցությունը, որ ուներ 2008թ., եւ, կարծում եմ, չի առաջադրվի այս ընտրություններում։
  -Կարելի՞ է ասել, որ ավելի շուտ ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին, քան ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով։ 
-Չգիտեմ՝ «Բարգավաճը» հրապարակավ կսատարի՞ գործող նախագահին, թե՞ ոչ, բայց խորապես համոզված եմ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր թեկնածուի չի պաշտպանի։ Ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ ԲՀԿ-ն փորձելու է առաջիկա ընտրական գործընթացներն օգտագործել իշխանության ներսում իր ազդեցությունը վերականգնելու կամ մեծացնելու համար։
«Բարգավաճի» կռիվը վարչապետի եւ կառավարության դեմ է. համենայն դեպս, չեմ տեսել ԲՀԿ որեւէ լիդերի, որը դներ նախագահի պաշտոնանկության կամ իշխանափոխության խնդիր։ Ավելին՝ բազմաթիվ հրապարակային միջոցառումներ եմ տեսել, որտեղ հանրապետության նախագահն ու Գագիկ Ծառուկյանը կողք կողքի կանգնած են, եւ որեւէ հիմք չունեմ ենթադրելու, թե ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում հակադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
Ավելին՝ հակված եմ այն կարծիքին, որ գործող նախագահը, բարեբախտաբար կամ դժբախտաբար, առաջիկա նախագահական ընտրություններում բավական հեշտ հաղթանակ է տանելու։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031