Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները

Օգոստոս 29,2012 11:21

Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում էՍահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չիկալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իրկողմից ընտրված անձին, մինչդեռ   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտումկատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրիադմինիստրացիան»,  ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։  Նշված օրենքը չի ապահովում նաև  ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի  յուրաքանչյուր ոք ունի իրավաբանականօգնություն ստանալու իրավունք:

Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031