ՀԱՐՑ. Դուք հետեւո՞ւմ եք ՏԻՄ ընտրություններին։ Ի՞նչ կարծիք ունեք անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների մասին եւ անձամբ ի՞նչ հետաքրքրվածություն ունեք։
ՊԱՏԱՍԽԱՆ. ՏԻՄ ընտրություններով բացարձակապես չեմ հետաքրքրվում, քանի որ դա իմ գործը չէ։ ՀԱԿ-ում կա աշխատանքի բաժանում, եւ կան մարդիկ, որոնք զբաղվում են ՏԻՄ ընտրություններով։ Զուտ իմ հետաքրքրվածության առումով նայում եմ, թե, ենթադրենք, որ քաղաքապետն ինչ խոսեց կամ որ համայնքներում ինչ թեկնածուներ առաջադրվեցին, միայն այսքանը կարող եմ ասել։ Անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների հետ կապված՝ գնահատական չեմ կարող տալ, քանի որ գնահատական չեմ տալիս այն հարցերին, որոնց մասնագետը չեմ։
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Կարդացեք նաև
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտրություններով համարյա չեմ հետաքրքրվում, քանի որ հիմա հատքաղի, խոտքաղի շրջան է, եւ ավելի շատ հետաքրքրվում եմ, թե ինչու գյուղացին սերմ չստացավ կամ ինչու բերք չեղավ, իսկ արդեն անցկացված ՏԻՄ ընտրություններին բացարձակ չեմ հետեւել։ Բոլոր համայնքապետերն իմ ընկերներն են, եւ առանց բացառության ես շատ կուզենամ, որ բոլորն էլ ընտրվեն իրենց առաջադրված պաշտոններում։ Կարծես թե բոլոր ընտրությունները հանգիստ են անցնում, եւ ՏԻՄ ընտրություններն էլ կանցնեն հանգիստ։
Լյովա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւում Եմ։ Ընտրությունների որակը փոխվել է, քանի որ նկատում ենք, որ նույն կուսակցությունից երկու-երեք հոգի են առաջադրվում։ Ընդհանուր հետաքրքրվածություն ունեմ՝ ՏԻՄ ընտրությունների հետ կապված, եւ կոնկրետ առանձնացրած համայնք չունեմ։
Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»