Իտալիայի Բագնատիկա քաղաքում ընթացող թենիսի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը, որը WTA-ի այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 512-րդ հորիզոնականը, 6:4, 6:0 հաշվով պարտության մատնեց հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկին՝ աշխարհի 302-րդ ռակետ Աննա Ռեմոնդինային:
Այս մրցաշարը $ 10 հազարանոց մրցանակային ֆոնդ ունեցող մյուս մրցաշարերից առանձնանում է նրանով, որ այստեղ խաղարկվում է նաեւ FIAT մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է նաեւ, որ Անին անցած տարի նույն մրցաշարում հասել էր մինչեւ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ