«Ակնկալիքներս այս ուսումնական տարվանից մեծ են: Կրթական համակարգի բոլոր աշխատակիցների հետ պետք է աշխատենք լուծել առկա խնդիրները, իսկ չլուծվող հարցերը չդարձնենք վատ աշխատանքի պատճառ: Խնդիրները չպետք է խոչընդոտեն կրթական գործընթացի կազմակերպմանը եւ կրթության որակի ապահովմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Գեղարքունիքում կայացած օգոստոսյան խորհրդակցության շրջանակում:
Խոսելով կրթական ոլորտին հատկացվող պետական աջակցությունից` նախարարը նշեց, որ կրթության գործի ապահովման համար բարենպաստ միջավայր ստեղծելը թանկ հաճույք է. «Եթե որոշենք, որ մեկ տարում պետք է լուծել բոլոր դպրոցների նյութատեխնիկական ապահովվության խնդիրը, ապա պետբյուջեի միջոցների ուղիղ կեսը կուղղվի դրան: Երբ մեկ դպրոցում լուծում ես որևէ խնդիր, հինգ տարի հետո նույն դպրոցում նոր խնդիր է ծագում: Այուամենայնիվ, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը հատկացնում է հնարավոր միջոցներ` դպրոցների վերանորոգման եւ ջեռուցման համար»:
Մարզերում առկա խնդիրներից նախարարն առանձնացրեց աշակերտների թվի պակասի եւ ջեռուցման հարցերը:
Արմեն Աշոտյանի խոսքով` դպրոցների տնօրենները չպետք է վերածվեն «փոքրիկ իշխանների». «Կրթական ոլորտը կոռուպցիոն ռիսկերի դրսևորման եւ ապօրինի բարեկեցություն ապահովելու վայր չէ: Եթե համակարգում առկա մարդկային ռեսուրսներըը չօգտագործենք երեխաների ապագայի համար, վերջին ճիչով վերանորոգված դպրոցական շենքերը ոչինչ չեն կարող փոխել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ