Այսօր` օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Կիա» մակնիշի 30 ԼԼ 244 և «ԲԲՄՎ Իքս 6» մակնիշի 99 VՏ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները պատկանում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգի ուրդուն` Վահո Ղուկասյանին:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են այսօր առավոտյան Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում գործող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի մոտ:
Գյումրեցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված խաղասրահը պատկանում է քաղաքապետի եղբոր` Գևորգ Ղուկասյանի ընտանիքին:
Կարդացեք նաև
Գ.Շամշյանը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ՈՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի, Ոստիկանության Գյումրու բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, բաժանված մի քանի օպերատիվ-քննչական խմերի, խուզարկություններ են կատարում «Օազիս» ռեստորանային համալիրում և «Ալեքսանդրապոլ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում:
Նշված «օբյեկտները» պատկանում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, սակայն ըստ գյումրեցիների` դրանք գրանցված են քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի անվամբ: