Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը դեմ է հակաքրիստոնեական արարքներին

Օգոստոս 28,2012 20:28

Առաջիկայում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կքննարկի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի դեմ բողոք- դիմումը:

«Զարմանում եմ, որ իմ արտահայտած նորմալ կարծիքը կարող է նման աժիոտաժ առաջացնել: Ասել եմ եւ էլի ասում եմ. ես քրիստոնեական արժեքներ դավանող հայ մարդ եմ: Ինձ համար բռնությունները եւ բռնության քարոզը անընդունելի է, բայց նույնքան անընդունելի է նաեւ նմանատիպ հակաքրիստոնեական արարքների պրոպագանդումը: Ինձ համար ընդունելի չեն բոլոր այն արարքներն ու դրանց պրոպագանդումը, որոնք դեմ են քրիստոնեական բարոյականությանը: Իսկ բռնության մասին խոսելը, իմ խոսքի մեջ տեսնել բռնության կոչեր, ծիծաղելի է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել