Այս պահին Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարում են մինչեւ 53 կգ քաշային աղջիկները, որտեղ Հայաստանը ներկայացնում է Իզաբելա Յայլյանը:
Պոկում վարժությունն արդեն ավարտվել է եւ երեւանցին երեք հաջող մոտեցումներով (73, 76, 80 կգ) վստահ գլխավորում է պայքարը` ամբողջ 9 կգ գերազանցելով երկրորդ տեղում ընթացող ռումինացի Լաուրա Լոնելա Պրիկոպին եւ տասը կգ-ով Որկրաինայի ներկայացուցիչ Վերոնիկա Իվասյուկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ