«Ցանկացած քրեական գործին իրավապաշտպանների աջակցությունը եւ մասնակցությունը կարող է եւ անպայման օգտակար կլինի: Տարիներ առաջ նույն այս կազմակերպության կալանավորված մեկ այլ անդամի՝ վաղամեռիկ Արշալույս Հակոբյանին, ես պաշտպանելու փորձ արեցի: Ի թիվս այլ իրավապաշտպանների դիմեցի դատախազություն նրա խափանման միջոցը փոխելու առաջարկով: Սակայն այսօր իրավապաշտպանների մասնակցությունն ակնկալող Դանիելյանը այն ժամանակ հայտարարություն տարածեց, որ իրենց կազմակերպության անդամներին իրենք են պաշտպանելու եւ որեւէ մեկը իրավունք չպետք է ունենա այդ գործին մասնակցություն ցուցաբերել»,- Aravot.am-ի զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ավելացնելով, որ Դանիելյանի կողմից իրավապաշտպաններին ուղղված հայհոյանքին չի ցանկանում անդրադառնալ, որովհետեւ մամուլով հայհոյելու եւ հայհոյանքներին մամուլով պատասխանելու սովորություն չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ