Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մ. Դանիելյան. «Թքած ունեմ այն իրավապաշտպանների վրա, որոնք իրավապաշտպան Արման Վեզիրյանի դատին չեն ներկայացել»

Օգոստոս 28,2012 18:42

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր վստահեցրեց, որ ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում քարոզչանյութեր բաժանելու պատճառով ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանի դատարան ուղղված դիմումը հետ վերցնելու համար իշխանական բարձր օղակներից խնդրանքով իրեն են դիմել: «Եթե մեղավոր չլինեին, չէին դիմի մեզ տարբեր ձեւերով՝ վարչապետախառը: Վարչապետի շրջանակներից ինձ մոտ մարդ է եղել՝ խնդրանքով, որ հետ վերցնենք Արման Վեզիրյանի դիմումը»,- բացատրեց պարոն Դանիելյանը:

Նրա պատմելով, երբ գործը, բացվել է, մի քանի անգամ Վեզիրյանի հետ վեճի բռնված Մանուկյանները առաջարկել են դիմումը հետ վերցնել եւ բացասական պատասխան ստանալուց հետո, իշխանական օղակներից ծանոթ են մեջ գցել: Մանուկյանների պնդման առնչությամբ, թե Վեզիրյանը վեճի օրը պատշաճ չի ներկայացել ու եղել է առանց բեյջի, պարոն Դանիելյանն ասաց.«Ես կազմակերպության նախագահը լինելով, վստահ եմ, որ իմ աշխատողները միշտ բեյջով են լինում»:

Ասոցիացիայի նախագահը նաեւ ասաց, որ հիասթափված ու ցնցված է, որ այսօր Շենգավիթի վարչական շրջանի դատարանում Ա.Վեզիրյանի գործով դատավարությանը ոչ մի իրավապաշտպան չէր ներկայացել. «Թքած ունեմ այն իրավապաշտպանների վրա, որոնք իրավապաշտպան Արման Վեզիրյանի դատին չեն ներկայացել ու չեն սատարել նրան: Այն բանից հետո, երբ Արման Վեզիրյանն այդքան բան է արել իրավապաշտպանության համար, քաղաքացիական հասարակության համար: Հասկանալի է, որ իշխանությունները իրենց քարտ բլանշ են տալիս, բայց այսքան լիզել իշխանության ք…կը պետք չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031