
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
“2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին”: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”, “Հայ գրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն” դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել “Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր”` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Դասագրքերի ներդրումային գումարների չափերը` համաձայն կից ներկայացված հավելվածի:
5731arm-Nerdrum_2012-2013_(3)
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: