Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` Սամվել Ալեքսանյանի դեմ

Օգոստոս 28,2012 18:00

 ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԱԺ էթիկայի հանձնաժողովին է երեկ ուղղել հետեւյալ դիմումը. «Հայտնում եմ ս/թ հունիսի 21-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում ,ՀՀ ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) կանգնել էի՝ իմ ձեռքին ունենալով «Ռ. Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» կարգախոսը: Մինչ ժամը 10:00-ն որևէ միջադեպ տեղի չէր ունեցել մինչև ԱԺ եկավ պատգամավոր Ս. Ալեքսանյանը: Նա մոտեցավ իմ ձեռքից հափշտակեց իմ պաստառը, եւ այն տարավ հանձնեց մոտ 20 մետր հեռու կանգնած խմբված անձանց (երևի հանցագործության հետքերը տեղում չթողնելու համար): Միեւնույն ժամանակ ինձ մոտեցավ հիշատակված ջահելներից մեկը և փորձեց ինձ հետ ընդհարվել, քաշքշուկ ստեղծել: Դրա համար սկսեց ինձ դիմահար հրել դեպի հետ եւ շարունակեց հրել այնքան մինչ ինձ տապալեց գետնին:

Նշում եմ, որ ես ինչպես պատգամավոր Ալեքսանյանի, այնպես էլ նրան ընկերակցողի սադրիչ, խուլիգանական եւ բռնի գործողություններին բնավ չհակադրեցի:

Ի դեպ կատարվածը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Ա1+ լրատվամիջոցը:

Ակնհայտորեն ՀՀ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը ոտնահարել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ մի շարք իրավունքները, մասնավորապես`Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ իրավունքների ոտնահարումը եւ ընդհանրապես Ս. Ալեքսանյանի խուլիգանական պահվածքը հարիր չէ ՀՀ ԱԺ Պատգամավորին, ուստի եւ դիմում եմ ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին խնդրելով քննել Ս. Ալեքսանյանի վարքագիծը Էթիկայի հանձնաժողովում եւ կայացնել համապատասխան որոշում»:

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031