Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում 56 կգ հայաստանցի ծանրորդ Գեւորգ Սարիբեկյանը պոկում վարժությունից հետո 103 կիլոգրամով ընթանում է 1-ին տեղում: Նա 2 կիլոգրամով գերազանցում է ռուսաստանցի եւ 3-ով` իտալացի մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ