Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էր ինձ սպաներ, որ ավտոյի փողը չտար. Յուվեցի Կարո

Օգոստոս 28,2012 16:58

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ Էթիկայի նորակազմ հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննությունը` ընդդեմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի: Նշենք, որ սա ԱԺ պատգամավորներին վերաբերող` քաղաքացիներից ստացված առաջին դիմումի քննարկումն է լինելու:

Զադոյանի դիմումը ԲՀԿ-ական պատգամավորն ակնհայտ պատվեր է համարում: «Հանցագործը, որ դատված չլինի, էսօր սենց պետք ա լինի: 100 տոկոս պատվեր ա իր դիմումը»,- Yerkir.am-ի հետ զրույցում  հայտարարեց Կարո Կարապետյանը:

Հարցին, թե ո՞վ է այդ դեպքում պատվեր տվողը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ չգիտի, հետո էլ ավելացրեց. «Որ իմացա՝ կպատժեմ»:

Դիմումի մանրամասներին Կարապետյանը, պարզվում է, ծանոթ չէ: «Ոչ մի բանից կուրսի չեմ»,- նշեց նա:

Երբ պատգամավորին տեղեկացրեցինք, որ Զադոյանը պահանջում է, որ 2009թ.-ին տեղի ունեցած միջադեպի համար Կարապետյանին եւս մեղադրանք առաջադրվի, նա չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից, Կարապետյանն արձագանքեց.  «Դե եթե մի մարդ գալիս ա մարդ սպանելու, ու էդ մարդուն չեն դատում, էդ մարդը ուրիշ պահանջ էլ ո՞ւնի ներկայացնելու: 14 անգամ դատված հանցագործը իրավունք ո՞ւնի պահանջ ներկայացնելու, սխա՞լ եմ ասում, գալիս ա ԱԺ պատգամավորին սպանելու ու պետք ա գնար սպանության փորձով դատվելու էսօր դուրսն ա մնացել, հիմա ի՞նչ ա ուզում»:

Կարապետյանը պատմեց միջադեպի մանրամասները. «Եկավ, խաբեց, ասեց փող տուր` քեզ ավտո բերեմ, գնաց ավտոն բերեց, գողացավ, փողս հա ուզեցի, ասեց` էսօր կտամ, վաղը կտամ, ուզում էր ինձ սպաներ, որ էդ փողը չտար»: Նա վստահեցրեց, որ Զադոյանը խաբել է տասնյակ մարդկանց, «շորթել ու կերել նրանց փողերը»:

Պարզվում է` պատգամավորը տեղյակ է, որ Զադոյանը դիմում է գրել, բայց տեղյակ չէ, որ ուղարկել է էթիկայի հանձնաժողով, որն էլ պետք է քննարկի այն: «Կուրսի չեմ եղել, որ էդ հանձնաժողովը պետք ա քննարկի: Ես ուզում եմ, որ ինձ կուրսի պահեն, որ ես էլ ընդեղ ելույթ ունենամ, որ իրանք հասկանան… Տեսնեմ` էդ նիստը որտեղ ա տեղի ունենալու, էդ ի՞նչ էթիկայի հանձնաժողով ա… Ես պարտադիր պետք ա ներկա լինեմ»,- նշեց նա:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031