Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը խուսափում է պատասխանել Հրանտ Բագրատյանին (Տեսանյութ)

Օգոստոս 28,2012 16:32

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ կառավարության կողմից ներկայացված տնտեսական աճի ցանկացած ցուցանիշի մասին խոսելիս շեշտում է, որ այդ թվերը «բլեֆ» են: Ուստի այսօր Aravot.am-ը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին խնդրեց անդրադառնալ նախկին վարչապետի նման թերահավատությանը: Պարոն Մինասյանը բոլոր հնարավոր տարբերակներով խուսափեց մեկնաբանել գործընկերոջ դիտարկումները՝ նշելով, որ ինքը հակառակն է ապացուցել:

Հ. Բագրատյանի քննադատության թիրախներից է նաև ստվերը: Նա բազմիցս հայտարարել է, թե այժմ երկրում ստվերն ավելի մեծ ծավալների է հասել, քան 1996-ին էր: Այս կապակցությամբ Գ. Մինասյանն ասաց. «Ստվերը իսկապես մեր երկրում կա, դա ցանկացած երկրի ամենամեծ պրոբլեմն է, և ամեն իշխանություն անում է ամեն ինչ, որ դա նվազեցնի: Իսկ հարկային, մաքսային և այլ բնագավառներում տարվող բոլոր բարեփոխումները, որ առկա են մեր երկրում, միտված են հենց այդ խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է 1996-ի հետ համեմատությանը, ապա դժվարանում եմ որևէ բան ասել, քանի որ չգիտեմ, թե ինչպես է Հրանտ Բագրատյանը գնահատում 1996-ի ստվերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031