Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Օգոստոս 28,2012 15:49

Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում Լուսինե Ղազարյանի սպանության օրը հարևանների ահազանգերին պատշաճ և ժամանակին չարձագանքելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերվել էր բնակիչ, 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Օգոստոսի 13-ին, ժամը 14.00-ին, ստացվել էր դատաբժշկի եզրակացությունը, ըստ որի՝ Լ. Ղազարյանի մահվան պատճառ էր հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը` պարանոցը մատներով սեղմելու հետևանքով:
Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել էր քրեական գործ: Շենքի բնակիչներից ահազանգն առ այն, որ իրենց հարևանուհին չի արձագանքում, ստացվել էր օգոստոսի 12-ին, ժամը 06.40-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031