Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օշականի դպրոցի տնօրեն. Փակ շրջանի առաջ ենք կանգնած

Օգոստոս 28,2012 15:48

Օրերս Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ մանկավարժները կարեւոր խնդիրներ են բարձրացրել, որոնք առայժմ առկախ են:

Aravot.am-ը կապվեց Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանի հետ, ում եւ բազմաթիվ այլ տնօրենների մտահոգում է դպրոցական սննդի կազմակերպման հարցը:

Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ այսօր դպրոցական բուֆետները կամ չեն գործում, կամ եթե գործում են, ապա դրանք հնարավոր չէ օրինական դաշտ բերել: «Մենք աշխատում ենք բուֆետների տարածքները տալ վարձակալությամբ՝ համապատասխան լիցենզիա ունեցող անհատներին: Բայց վարձակալությամբ տարածք տրամադրելու համար անհրաժեշտ է վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը, ինչը չենք կարողանում իրականացնել, որովհետեւ սեփականության վկայականները դպրոցներում չեն՝ պետական գույքի կառավարության վարչությունն է տարածքները տնօրինում, քանի որ դպրոցի տարածքը պետական գույք է համարվում: Նախկինում սեփականության վկայականները մեզ մոտ էին, իսկ հիմա տվել են լուսապատճենները, հետեւաբար միայն դրանցով իրավասու չենք որեւէ վարձակալական պայմանագիր օրինական ձեւակերպել: Խորհրդակցության ժամանակ ես առաջարկել եմ, որ դպրոցներին հնարավորություն տրվի ունենալ բուֆետապանի հաստիք՝ աշխատավարձով, եւ դպրոցների բուֆետները շահագործվեն առանց շահույթ հետապնդելու, ընդամենը բուֆետապանը վճարվի ու ինքն էլ կազմակերպի սննդի հարցը: Մենք պարտավոր ենք երեխաների սննդի հարցը լուծել, դա մեր կանոնադրական պարտքն է. դպրոցների կանոնադրություններում եւ մի շարք այլ իրավական ակտերում պարտադիր կետ կա, որ դպրոցը պարտավոր է կազմակերպել երեխաների սննդի հարցերը: Սակայն, երբ դա փորձում ես բերել օրինական դաշտ, փակ շրջան է ստացվում, ու չենք կարողանում էդ հարցին օրինականության սահմաններում լուծում տալ: Գուցե դպրոցներ կան, որ շրջանցում են օրենքը, դպրոցներ կան, որ առհասարակ խուսափում են: Չգիտեմ՝ մայրաքաղաքում ինչպես է, բայց հատկապես մարզային դպրոցներում դժվար է այդ հարցը լուծելը: Ակնկալում եմ ինչ-որ ձեւով դա օրինական դաշտ տանել եւ կարգ սահմանել: Տարիներ շարունակ կանգնած ենք այդ խնդրի առաջ ու բազմաթիվ հակասությունների ենք հանդիպում»,- ասաց դպրոցի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031