«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել` երեկ Գյումրիում տեղի ունեցած կրակոցները կապված են Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի հետ, թե ոչ: Բոլոր դեպքերում կուսակցությունը դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Որևէ հանցագործություն, օրենքի խախտում պիտի պատժվի սևով սպիտակի վրա գրված քրեական օրենսգրքի դրույթների համապատասխան, առանց որևէ այլ նկատառումներ և հանգամանքներ հաշվի առնելու, հանցագործը պետք է պատասխանատվություն կրի և ինձ համար միևնույն է այն տեղի է ունենում քաղաքական իրադարձություների հետ կապված, թե դրանից դուրս»,-ասաց պարոն Ուրիխանյանը:
Մեր այն նկատառմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն կրակոցները եղել են ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի հանդիպումից հետո, պարոն Ուրիխանյանն ավելի դատապարտելի համարեց:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ