Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտային հարկի մասին օրենքը գործատուի համար լրացուցիչ պարտավորություններ չի ավելացնի

Օգոստոս 28,2012 15:06

Եկող տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու եկամտային հարկի մասին օրենքը, որը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում է առաջացել: Այս օրենքով միավորվել են եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական հարկի վճարը` դառնալով մեկ եկամտային հարկ: Այսօր կառավարության մամուլի ակումբում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրին այդ հարկատեսակի առավելությունը: Ըստ պարոն Ասատրյանի, օրենքը վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին` Ա/Ձ-ից սկսած: Պարոն Գաբրիելյանը վստահեցրեց, որ գործատուի պարտավորությունների մեջ որեւէ բան չի փոխվի եւ չի ավելանա, ընդհակառակը` հունվարի 1-ից գործատուն ներկայացնելու է մեկ հաշվետվություն եւ բացառապես էլեկտրոնային տարբերակով: Առավելությունն այն է, որ գործատուն իրավունք չի ունենալու վարձու աշխատողի աշխատավարձը նվազեցնել, քան նախորդ տարվա դեկտեմբերի աշխատավարձն է եղել: Եթե գործատուն դիմի նման քայլի, ապա, ըստ Վաչե Գաբրիելյանի, նա հարկայինի հետ խնդիրներ կունենա:

Արտեմ Ասատրյանի խոսքերով, մինչ այս, եթե վարձու աշխատողը 100 հազար դրամ էր ստանում ու գործատուն մոտ 28 հազար դրամի հարկ էր վճարում այդ գումարից, եկամտային հարկի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, գործատուի հարկը մոտ 800 դրամով ավելանալու է, սակայն. «Դա պետք է դիտարկել ոչ թե հարկային բեռի ավելացում, այլ` բարեփոխումների արդյունքում, գործատուն ազատվելու է տարբեր հաշվետվություններ լրացնել- ուղարկելուց, որը եւ ժամանակատար էր եւ ծախսատար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031