Թենիսի «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշարում՝ «US Open»-ում, որն անցկացվում է Նյու Յորքում, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է իր հայրենակից Խուան Մարտին Դել Պորտոյի հետ: Նրանց դիմակայությունը լինելու է վաղը: Առաջին արգելքն անցնելու դեպքում Դավիթը երկրորդ շրջանում կհանդիպի Բենջամին Բեկքեր (Գերմանիա)-Ռայան Հարիսոն (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ