Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Արտաքին պարտքը պետության պարտքը չէ»

Օգոստոս 28,2012 14:01

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսեց տնտեսական որոշ կնճռոտ հարցերից և ցուցանիշներից` գյուղատնտեսությունից, արտահանմանը միտված քաղաքականությունից, շինարարության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներից:

Գյուղատնտեսության ոլորտի մասին  նա ասաց. «Գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ տարի է, հատկապես բուսաբուծության առումով տարին բարենպաստ էր, եղանակային բարենպաստ պայմանների առումով»: Անցնելով շինարարության խնդիրներին՝ Գ. Մինասյանը նշեց. «Շինարարության բնագավառում ունենք անկում, ճգնաժամից հետո այն շարունակվում է: Դեռ բավականին բացասական տենդենց ունենք»:

Գ. Մինասյանը նշեց, որ առաջին յոթ ամիսների համար 2.3 տոկոսի գնաճ ունենք. «Մեղմ գնաճային մակարդակը, որ ունենք առաջիկա յոթ ամիսներին, մենք կկարողանանք պահպանել ողջ տարվա շրջանակներում: Իսկ տնտեսական աճի համար 1-2 տոկոս ավելի բարձր ցուցանիշներ ունենալը, քան նախատեսված է պետբյուջեով, կկարողանանք պահպանել»: Ըստ Գ. Մինասյանի՝ ՀՆԱ-ի աճը 5.5-6 տոկոս է այս պահի դրությամբ, այնինչ պետբյուջեով նախատեսված է ՀՆԱ-ի 4,2 տոկոսի աճ:

ՀՀ-ի արտաքին պարտքի մասին խոսելով էլ պարոն Մինասյանը նշեց. «Արտաքին պարտքի մի մասը չի տարածվում պետական բյուջեի վրա: Երբ մենք պարտք ենք վերցրել հակաճգնաժամային պայմաններում, ֆորմալ առումով դա պետության պարտքն է, բայց ըստ էության, դրանք այն ձեռնարկությունների պարտքն են, որոնց պետությունը տվել է՝ որպես վարկատուներ: Մյուս կողմից էլ կան վարկեր, որոնք ֆորմալ առումով մեր պետական արտաքին պարտքը մեծացնում են, սակայն այնքան արդյունավետ են կիրառվում, որ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը: Ուզում եմ ասել, որ արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ»: Վարչապետի պաշտոնանկության մասին լուրերին էլ պարոն Մինասյանը հանգիստ է նայում՝ նշելով, որ սովորության համաձայն վարչապետի նշանակումից հետո այդ լուրերը բոլոր ժամանակներում էլ պտտվում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031