Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Հայաստանը պետք է Նախիջեւանի հարցը մեջտեղ բերի»

Օգոստոս 28,2012 12:46

Այսօր «Հայացք» ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով Եվրասիական նախագծի մասին, նշեց. «Հայ գիտակցության մեջ մահմեդական աշխարհը կարծես գոյություն չունի, Ռուսաստանն էլ կարծես Եվրոպական պետություն է: Ռուսաստանն էլ ուզում է ցարական Ռուսաստանի մոդելով այս երկբեւեռ աշխարհում դառնալ բեւեռերից մեկը: Սա է Եվրասիական իսկական բովանդակությունը՝ կայացնել իր բեւեռը: Հայկական կողմը պետք է  ուշադիր հետեւի զարգացումներին: Հիմա պետք է Նախիջեւանի հարցը մեջտեղ բերվի: Եվրասիականության մեջ կա նաեւ դրական էլեմենտ, այն պետք է օգտագործել, ոչ թե մերժել եւ այլն: Ռուսաստանը չունի այլեւս հենման կետ, Հայաստանն է ու Սիրիան, պետք է օգտվել վրացական եւ ադրբեջանական թշնամանքից դեպի Ռուսաստան, ոչ թե միանալ նրանց: Նրանք առաջարկում են խաղի շատ լավ կանոններ»:

Հարցին՝ մենք այլընտրանք ունե՞նք, կարո՞ղ ենք չմիանալ Եվրասիական նախագծին՝ նա պատասխանեց. «Առայժմ` այո, կոմպլեմենտարիզմը չպետք է մոռանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031