Օգոստոսի 27-ին, ժամը 16.55-ին Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Համլետ Բադալյանը, վարելով «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևոր` 1991 թ. ծնված Գևորգ Քոչարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, ու հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ տեղափոխվել Մարտունիի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
Կարդացեք նաև
ԱԻՆ