Այսօր` օգոստոսի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Կիևյան կամուրջի տակ հայտնաբերել է 20-25-ամյա տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`մահացածի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ ընկնելու հետևանքով կոտրվել են ծառի ճյուղերը, որից հետո երիտասարդի մարմինը գլորվել է ներքև: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևանի Արարատյան առաջին զանգվածի բնակիչ 21-ամյա Ն. Յարազյանն է, ով զբաղվում էր մասնավոր տաքսի վարելով: Նրա մոտ հայտնաբերված Sony Ericsson բջջային հեռախոսի մեջ կային հաղորդագրություններ` ուղղված ինչ-որ աղջկա, իսկ հաղորդագրություններից մեկում էլ գրված է, որ ոչ ոքի չմեղադրեք:
Ըստ Shamshyan.com-ի