Այսօր «Հայացք» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանում արդի մարտահրավերներից, նշեց, որ մեզ համար մարտահրավեր են Վրաստանի հետ մեր հարաբերությունները, Եվրասիական հարցը, Սիրիայի հետ կապված հարցերը, արաբական աշխարհում ընթացող պրոցեսները. «Թվում էր, թե Սիրիայի պրոբլեմները Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց տեսա՞ք ոնց ազդեց Հայաստանի վրա: Հիմա ինչ-որ քայլեր անում են հայերը, փորձում են վարորդական իրավունք տալ եւ այլն: Սիրիայի հայերի հետ կապված մենք պետք է մի քիչ արտահայտությւոններում զգույշ լինել: Սխալ է փորձել Սիրիայի հայերին դարձնել փախստական: Կարող է կյանքը ստիպի, բայց վարել նման քաղաքականություն սխալ է: Քանի որ Սիրիայի հայերը մեծ տեղ ունեն, մեծ ժառանգություն ունեն Սիրիայում, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն այս առումով ընդունում եմ, որ շատ մեղմ, շատ զգույշ պետք է վարվել: Սիրիայի հայ համայնքն էլ իրեն ճիշտ է պահում, կակած չունեմ, որ Սիրիայի հայության մի մասը կմնա ու կպահպանի իր ժառանգությունը Սիրիայում: Պասիվությունը չի նշանակում, թե աշխատանք չի տարվում, տարվում է, բայց հայ համայնքը ոչ մի քաղաքական հայտարարությւոն չպետք է անի, դա ճիշտ է: Ամենավտանգավորը մեզ համար այն է, որ Հայաստանի վրա իշխող ուժը մնա 1 ուժ: Ոչ ոք չի ասում Ռուսաստա՛ն, դուրս արի: Իրանն իր ազդեցության չափով պետք այստեղ լինի, Թուրքիան: Խաղացողների թիվը պետք է լինի ինչքան կարող է մեծ: Դրա համար մեզ պետք են ԱՄՆ-ում հանրապետականները, դա մեզ ձեռնտու է: Ակնհայտ է, որ Օբամայի օրոք ոչ միայն մեր ռեգիոնում դեմոկրատների քաղաքականությունը թուլացել է: Հանրապետականների ադմինիստրացիան այլ կերպ է վարվում: Ասում են՝ Հանրապետականները Աֆղանստան եւ այլն, բայց կներեք, Օբաման փակե՞ց Աֆղանստանի խնդիրը»:
Դիտարկմանը, որ այն երկրները, որտեղ ԱՄՆ-ն միջամտեց, տեսնում ենք վիճակը, արդյոք պե՞տք է մեզ, որ ԱՄՆ-ն իշխի՝ նա պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, որ մնա Ռուսաստա՞նը: Ես կարող եմ ցանկացածի հետ գրազ գալ, երբ մնաց Ռուսաստանի վրա, նա խաղաղություն կհաստատի ու աչքներս էլ չենք հասցնի բացել՝ Ղարաբաղի հարցը կլուծի հօգուտ Ադրբեջանի: Ղարաբաղը կտա Ադրբեջանին, կասի տալիս ենք, բայց սահմանապահները սենց, ձեր նավթը Ռուսաստանով անցնի եւ այլն: Եթե միայն ԱՄՆ-ն էլ մնաց, նորից նույն լուծումը կտրվի: ԱՄՆ-ի մեքենան այնքան արագ է, որ նույնիսկ չենք էլ հասցնի նեղանալ, ասել` բա ոնց կլինի, բա մենք հին ազգ ենք: Ռուսաստանում մի քիչ կոռուպցիա բան կա, կհասցնենք ասել, այդ հարցը կլուծեն 1-2 շաբաթում, ԱՄՆ-ում՝ 2-4 ժամում»:
Անդրադառնալով ներքին մարտահրավերներին՝ նա նշեց, որ նախագահական ընտրություններ կան, մարդու իրավունքներ, բայց գլխավոր մարտահրավերը մեր երթեւեկությունն է. «Երեւանի կենտրոնում 100-ի տակ քշում են: Դուք փողոցը չեք անցնո՞ւմ: Գժերի պես քշում են, սմերտնիկներ են: Դա այս երկրի առողջության խնդիրն է: Չեք կարող ասել՝ լավ, էլի, Ղարաբաղի հարցը թողած՝ սա՞ կարգավորեն: Բայց բոլորն էլ կարեւոր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև