Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կիրակի օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արթիկի քաղաքապետի մեկ թեկնածու ևս` անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրենն է:Այսպիսով, Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 6 թեկնածուներից մնացին ընդամենը երկուսը, ընդ որում երկուսն էլ ՀՀԿ-ական` գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը: Արթիկցիների պնդմամբ` ինքնաբացարկ հայտնած թեկնածուն սատարելու է սոցապբաժնի պետին: Եթե ի նկատի ունենանք, որ Սերգեյ Զաքարյանը Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի կադրերից է, նրա օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, իսկ Արթկիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանն էլ նախկին քաղաքապետի գերդաստանից է, ուրեմն հասկանալի է, թե ինչու է ինքնաբացարկ հայտնած նախկին փոխաքաղաքապետը սատարում է այս մի ՀՀԿ-ականին: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանի թեկնածությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ