Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի համար այս պահին Հայաստանում 500 աշխատատեղ կա

Օգոստոս 28,2012 11:57

Երեսունից ավելի հայաստանյան կազմակերպություններ սիրիահայերին աշխատանքի տեղավորելու առաջարկով դիմել են Սփյուռքի նախարարություն, և այս պահի դրությամբ արդեն կա աշխատանքի 500 առաջարկ:
Սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը Tert.am-ին հայտնեց, որ սիրիահայերին աշխատանքով ապահովելու պատրաստակամություն են հայտնել «Հայկական ծրագրեր» հաշվապահական կազմակերպությունը, VivaCell և Orange բջջային կապի օպերատորները, «Ամերիա», «Կոնվերս», «Պրոմեթեյ» բանկերը, «Հայնախագիծ», «Ալֆաֆարմ», «Ադամիում», «Էլբատ» , «Գունապակի» , «Աշտարակի ձոր», «Հավաննա քլաբ», Սյունիքի մարզի «Շամբ բիզնես» ՍՊԸ–ն, R &V comfort խանութների ցանցը և շատ այլ ընկերություններ։
«Բայց սրանք փոքրաթիվ առաջարկներ են: Մենք ունենք արդյունաբերական հիմնարկություններում, օրինակ՝ տեքստիլ ոլորտում 250 տեղ, 100 տեղ, նայած որ մասնագիտությունից, առաջարկում են բամբակագործության մասնագետ կամ էդ տիպի»,- ասաց նա։
Իսկ «Ռամայունայթեդ» ընկերության տնօրենը, ով նույնպես սիրիահայ է և բացի այդ ունի նաև աշխատանքի տեղավորման գործակալություն, բացի «Ռամայունայթեդ»–ում աշխատանքով ապահովելու առաջարկից, խոստացել է սիրիահայերին աշխատանքի տեղավորել անվճար:
Նշենք, որ խոշոր ընկերություններից, օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան, Multi Group և այլն, աշխատանքի առաջարկներ չեն եղել:
«Վագահն Հովնանյանն է շինարարության ոլորտում զբաղված մարդկանց համար տեղեր առաջարկել. բանվորներ և այլ մասնագիտություններ: Ինչ վերաբերում է , VivaCell-ին, Orange–ին, ապա ասեմ, որ իրենք ընդունելու առաջարկությունն արել են, բայց մինչ այսօր ոչ ոք չի ընդունվել: Այսօր օրինակ՝ «Կոնվերս» բանկը, հենց այսօր եմ խոսել իրենց հետ, երկու հոգու պատրաստ են ընդունել, հարցազրույցն արդեն անցել են»,-ասաց Լուսինե Ստեփանյանը:
Նա նաև նշեց, որ առաջարկվող աշխատատեղերի աշխատավարձերը տատանվում են 100-150 դրամի սահմաններում։
Ներկայում Սփյուռքի նախարարությունը հավաքում է սիրիահայերի տվյալները, ապա համադրում է տվյալների բազան առաջարկների հետ:
Այս ծրագիրն իրականացվում է նաև Լեռնային Ղարաբաղում: Օրինակ՝ մի քանի օր առաջ Սփյուռքի նախարարությունը Բերձոր է ուղարկել մեկ բժշկի ու մեկ ավտոմեխանիկի:
Լուսինե Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ Բերձորում կա այլ աշխատատեղերի պահանջարկ ևս:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև բախումներից հետո Հայաստան ժամանած հայրենակիցներին աշխատանքով ապահովելու նպատակով Երևանում բացվեց օպերատիվ արձագանքի գրասենյակ, որը գրանցում էր Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց տվյալները փոխանցում ձեռնարկություններին:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031