Դյուսելդորֆում ընթացող աթլետիկայի երիտասարդական մրցման ժամանակ մարզիկներից մեկի նետած նիզակը խոցել է մրցավարին, որն այնուհետեւ հիվանդանոցում մահացել է:
75-ամյա մրցավարը անկման նշակետը ֆիքսելու համար «գործող հատված» է վազել, երբ դեռ գործիքն օդում էր: Արդյունքում նիզակը մխրճվել է նրա մարմնի մեջ՝ խոցելով քներակը: Հորդ արյունահոսությունը կանգնեցնելու նպատակով առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո մրցավարին տեղափոխել են հիվանդանուց, որտեղ, սակայն, նա մահացել է:
Նմանատիպ միջադեպ գրանցվել է նաեւ 2010 թվականին՝ Տալլինում, որտեղ նիզակը մխրճվել էր մրցավար Էդգար Աավիկի գլխի մեջ: Այն ժամանակ տուժողը գործիքը գլխից հանել էր ինքնուրույն ու իրեն այնքան էլ վատ չէր զգացել: Բայց արդեն հիվանդանոցում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել ու բժիշկներն անզոր էին եղել փրկել նրա կյանքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ