Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մասին, որն Ուկրաինայի առաջնությունում 11 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, այսպես է արտահայտվել Դոնեցկի «Շախտյորի» լեգենդար հարձակվող Վիկտոր Գրաչովը: «Մխիթարյանն ինձ անմիջապես դուր եկավ երբ դեռ «Մետալուրգ» էր գնացել: Եվ Լուչեսկուն նրան իզուր չհրավիրեց իր թիմ: Հենրիխը մտածող եւ համեստ տղա է ու եվրոպական դասի բարձակարգ ֆուտբոլիստ դառնալու բոլոր տվյալներն ունի: Կարծում եմ, այս մրցաշրջանը Մխիթարյանինն է լինելու:», – Գրաչովին մեջբերում է «Champiwnat.com»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ