Սանկտ-Պետերբուրգում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի երրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսեյ Սմիռնովին, Զավեն Անդրիսայանը՝ Ալեքսանդր Ուլանովին, իսկ Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի արեց Ալեքսեյ Զենզերայի հետ: 12 շախմատիստներ վաստակել են 3,0-ական միավոր: Ռոբերտն ու Զավենը նրանցից ետ են մնում կես միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ