Այսօր Ստամբուլում մեկնարկում է շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադան: Վիճակահանությամբ առաջին տուրում մեր տղաների ընտրանին հանդիպում է Բոլիվիայի, իսկ աղջիկներինը՝ Հորդանանի թիմերի հետ:
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ կանանց պայքարում՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
Համաշխարհային օլիմպիադայի հաղթող ճանաչվում է թիմային առավելագույն միավոր վաստակած հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ