Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին

Օգոստոս 27,2012 21:02

Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընդտրություններին: Նման որոշում ՌԱԿ ՀՎ կողմից
ըդունվել է այս տարվա Հուլիսին կուսակցութան վարչության ընդլայնված նիստի ժամանակ:
Այսպիսով կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը, որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի նպատակն է կուսակցության տեղը հաստատել Հայաստանի քաղաքական դաշտում, որը հանգամանքների
բերումով 2003 թ.-ից ի վեր թափուր էր մնացել: Լինելով հայ ազգային-ազատական գաղափարախոսությունը կրող միակ քաղաքական ուժը հայ իրականության մեջ, ՌԱԿ-ը վայելում է հայ մտավորականութան, ինչպես նաեւ ողջամիտ քաղաքացիների մի ստվար
զանգվածի աջակցությունը եւ իր գործունեությամբ նպատակ է հետապնդում ընդլայնել իր համախոհների եւ համակիրների μանակը:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել իր թեկնածուներին առաջադրել Սյունիքի մարզում (ք. Սիսիան), Վայոց Ձորի մարզում (ք. Եղեգնաձոր), Արարատի մարզում (ք. Մասիս, գ. Այգեստան), Արագածոտնի մարզում (ք. Աշտարակ), Գեղարքունիքի մարզում (ք. Սեւան, գ. Արեգունի, գ. Գեղամասար), Լոռու մարզ (ք. Ստեփանավան, ք. Տաշիր), գյուղապետական եւ ավագանու անդամի պաշտոններում: Հայաստանի այլ մարզերի քաղաքներում եւ գյուղերում ՌԱԿ թեկնածուների եւ համակիրների առաջ քաշման մասին կուսակցության Հանրապետական վարչությունը կհայտնի լրացուցիչ:
ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել